ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Հեքիա՛թ եք պատմում

Հեքիա՛թ եք պատմում
14.01.2024 | 20:37

Հե՜ե՜ե՜յ, ո՞վ կա վերևներից, ո՞վ է պատասխան տալու Բենիամինի (Բենիամին Մանուչարյան, ծնված 2003 թ․) մահվան համար:

Ի՞նչ գործ ունի զինվորը պոստում, իր զորացրման օրը:

Ո՞վ պետք է պատասխան տա սրա համար:

Ո՞վ եք դուք:

Բա երկու տարի պոստ պահես, ու վերջին օրը, որ պետք է իջնես ու զորացրվես մնաս ձյան տակ չհասնես տե՞ղ:

Բա դուք խիղճ չունե՞ք:

Զինվորը ո՞նց է մենակ իջել դիրքերից և ուղևորվել մշտական տեղակայման վայր, էն էլ իր զորացրման օրը:

Մինչև վերջին պահը զինվորն ի՞նչ գործ ունի պոստում:

Հեքիա՛թ եք պատմում, հեքիա՛թ:

Լույսերի մեջ մնաս Բենիամին ջան։

Սրանց դատաստանը երկնքում կտեսնես:

Արմինե ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 5598

Մեկնաբանություններ